«Սինեմա Փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնը հայտարարել է Նյուրնբերգյան դատավարությանը նվիրված «Առհավետ» ֆիլմի վրա աշխատանքն սկսելու մասին: Գլխավոր դերերից մեկն առաջարկվել է դերասանուհի Էմմա Սթոունին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Սցենարի հիմքում ընկած Է Ալեքսանդր Զվյագինցևի «Առհավետ» վեպը, որը համոզիչ Է պատմական տեսակետից և հաստատված վավերագրերով»,- պատմել Է կինոնկարի պրոդյուսեր Մարիա Ժուրոմսկայան:
Ֆիլմի ռեժիսորը կլինի Իգոր Զայցեւը, որը նկարահանել է «Խիստ ռեժիմի կատակերգությունը» և այնպիսի սերիալներ, ինչպիսիք են «Չկալովը», «Եսենինը» և «Մութ ծառուղիները»: Բացի Սթոունից. կինոնկարում դերեր են առաջարկվել Նիկիտա Միխալկովին, Իննա Չուրիկովային և Իեն Սոմերհոլդերին:
Նյուրնբերգյան դատավարությունը, որը դաշնակիցների ուժերով կազմակերպվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, տեղի է ունեցել 1945 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 1946 թվականի հոկտեմբերի 1-ը: Դատարանում դատավճիռներ են կայացվել Երրորդ ռայխի 23 առաջատար քաղաքական եւ զինվորական ղեկավարների, ներառյալ Մարտին, Բորմանի, Հանս Ֆրանկի, Գերման Գյորինգի, Ռուդոլֆ Հեսսի, Կառլ Դենիցի և ուրիշների նկատմամբ:
Նյուրնբերգյան դատավարության խոնիկան Էկրանավորել են մի քանի անգամ: Նացիստական հանցագործների նկատմամբ դատավարության մասին ամենահայտնի ֆիլմը համարվում է Սթենլի Քրամերի՝ 1961-ին էկրան բարձրացած «Նյուրնբերգյան դատավարությունը», որտեղ խաղացել են Սփենսեր Թրեյսին, Բերտ Լանկաստերը, Մառլեն Դիտրիխը, Մոնտգոմերի Քլիֆթը, Ջուդի Գառլենդը, Մաքսիմիլիան Շելլը և այլ դերասաններ: