«Խաղանք իմ կանոններով» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները մի քանի օր է, ինչ ավարտվել են: Իսկ մինչ նկարահանումները կավարտվեին, բազմաթիվ լուրեր և քննարկումներ ծավալվեցին դերասաններ Մովսես Երեմյանի և Անի Երանյանի շուրջը, ինչը ևս նպաստեց ֆիլմի հանդեպ հանրության հետաքրքվածության բարձրացմանը:

 

Սկզբում ֆիլմի պրոդյուսեր Հայկ Ավագյանը հայտարարեց, թե Մովսես Երեմյանը հեռացվել է դերասանական կազմից, և նկարահանումներն էլ միառժամանակ դադարեցվել են, իսկ որոշ ժամանակ անց Մովսեսը կրկին ներգրավվեց ֆիլմի աշխատանքներում և շարունակեց հանդես գալ Անի Երանյանի հետ միասին:

 

Այս ամենը լուրջ քննարկումների տեղիք տվեց և ֆիլմով հետաքրքրվողները սկսեցին խոսել այն մասին, թե Անի Երանյանը չի ցանկացել Մովսեսի հետ նկարահանվել նույն գեղարվեստական ֆիլմում:

 

Թեմայի շուրջ ArmStar.am-ի հետ զրույցում Անին ասաց.


«Ես առհասարակ անձնական կյանքը գործնականի չեմ վերածում, սա մեր աշխատանքն է, և եթե առաջարկվել էր խաղալ միասին նույն ֆիլմում, մենք երկուսս էլ պետք է այդ ամենը դնեինք մի կողմ և մեծ մարդկանց նման սկսեինք խաղալ, և այո՛, կարող եմ ասել, որ դա մեզ մոտ ստացվել է», - նշեց դերասանուհին:

 

 

Շարունակությունը՝ այստեղ: