«Բարև, ԵՍ եմ…» ամսագրի ընթերցողները տեղյակ են, որ Անի Երանյանն ընկերների հետ պատրաստվում է նկարահանել մի ֆիլմ, որում մարմնավորելու է հետաքրքիր, թեթև, թիթիզ աղջկա: Մեզ հետ զրույցի ժամանակ Անին ասել էր, որ ֆիլմի գլխավոր դերը, հնարավոր է, առաջարկեն երգիչ Միհրան Ծառուկյանին, սակայն երեկ էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածում գտավ մի նյութ, ըստ որի, ֆիլմում Անիի պատվերով նրա խաղընկերը լինելու է նախկին սիրելին' դերասան, մոդել Մովսես Երեմյանը:
«Որոշումը կայացրել են ֆիլմի պրոդյուսերները, ոչ թե ես,- ESem.am-ի հետ զրույցում պարզաբանեց Անին' հավելելով, որ ինքն ու Մովսեսը կարողանում են տարանջատել գործնական և անձնական հարաբերությունները: -Մենք նորմալ շփվում ենք իրար հետ, իսկ ֆիլմի նկարահանումները որևէ կապ չունեն մեր անձնական կյանքի հետ»:
Անիից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ իրեն համեմատության մեջ են դնում Մովսեսի նոր զուգընկերուհու հետ: Դերասանուհին ասաց, որ անտարբեր է դրա նկատմամբ:
Ի դեպ, ֆիլմի նկարահանումները մեկնարկում են այսօր: Հետևե՛ք ESem.am-ին' տեղեկանալու դրա մանրամասներին:
Հիշեցնենք՝ ինչպես ավելի վաղ հայտնել էր Mediamall.am-ը, Անի Երանյանը նոր ֆիլմում հանդես է գալու իր նախկին ընկերոջ՝ Մովսես Երեմյանի հետ։
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը