Համացանցում հայտնվել է Քիմ Քարդաշյանի «Արդարադատություն» (The Justice Project) վավերագրական ֆիլմի թրեյլերը, որը կթողարկվի YouTube-յան Oxygen ալիքում։ Ժապավենը կպատմի կալանավորների մասին, որոնք դատապարտվել են երկարատեւ եւ ցմահ ազատազրկման։
Ժապավենի տեւողությունը երկու ժամ է եւ պատմում է այն մասին՝ ինչպես է բլոգեր Քիմ Քարդաշյանն իրավաբանների ընկերակցությամբ փորձում վեր հանել չորս մարդու ազատազրկման պատճառները, որոնց, նրանց կարծիքով, անարդար են դատապարտել։
Ավելի վաղ Քիմն օգնել էր ազատել Էլիս Ջոնսոնին, որը դատապարտվել էր թմրամիոցներ պահելու համար եւ Մամոլա Ստյուարտին, որը դատապարտվել է սպանության համար։
«Արդարադատության» պրեմիերան տեղի կունենա ապրիլի 5-ին։