Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնին, կորոնավիրուսի մասին կանխագուշակություն է տեսել Աստվածաշնչում։ Այդ մասին նա հայտնել է Instagram-ի Stories բաժնում։
Իրապատում-շոուի աստղը տողեր է հրապարակել Հին կտակարանի Թագավորների երրորդ գրքի իններորդ գլխից, որում խոսվում է Աստծո կողմից ուղարկված «համաճարակի» մասին, որը կբուժվի մարդկության զղջումից հետո։
«Եթե ես փակեմ երկինքը եւ անձրեւ չլինի, եւ եթե մորեխին հրամայեմ քայքայել երկիրը, կամ համաճարակ ուղարկեմ իմ ժողովրդին, եւ իմ ժողովուրդը համակերպվի, որը անվանվում է իմ անունով, եւ աղթի եւ ուղղվեն իրենց վատ ճանապարհներից, ես երկնքից կլսեմ եւ կներեմ նրանց ու կբուժեմ նրանց երկիրը»,- ասված է դրանում։
Անգլիական տարբերակում «համաճարակը» նշվում է «epidemic» («համաճարակ») բառով, որը Քարդաշյանը ընդունել է որպես կանխագուշակություն։
Աղբյուրը՝ Lenta.ru