«Victoria’s Secret» ապրանքանիշի մասին վավերագրական սերիալը կթողարկվի 2022 թվականին: Այդ մասին հայտարարել է Hulu սթրիմինգային ծառայությունը, որն էլ կթողարկի այն:
The Rise and Fall of Victoria’s Secret («Victoria' s Secret»-ի վերելքն ու անկումը) անվանումով սերիալը բաղկացած կլինի երեք սերիայից եւ կպատմի լեգենդար բրենդի զարգացման պատմությունը:
Դրա համար սերիալի ստեղծողները կանցկացնեն «հետազոտություն, որպեսզի պարզեն Victoria's Secret-ի ներքին աշխատանքը, որպես բրենդ եւ մշակութային ինստիտուտ», հաղորդում է The Hollywood Reporter-ը: Ֆիլմում անդրադարձ կլինի նաեւ բրենդի հետ կապված սկանդալներին, մեղադրանքներին։
Ֆիլմի ռեժիսորի դերում հանդես կգա Մեթ Թերնաուերը, որն արդեն նկարահանել է այնպիսի վավերագրական ֆիլմեր, ինչպիսիք են «Վալենտինո. վերջին կայսրը»՝ դիզայներ Վալենտինո Գարավանիի մասին եւ «Ստուդիա 54»-ը՝ Նյու Յորքի լեգենդար ակումբի մասին: