Ջոն Ուիքի «տիեզերքն» ընդլայնվում է՝ ֆիլմից վերածվելով սերիալի: Collider-ին տված հարցազրույցում ռեժիսոր Չադ Ստահելսկին հաստատել է, որ եւս մեկ սերիալ է սպասվում։
Ինչ վերաբերում է 4 մասից բաղկացած ֆիլմաշարին՝ հաջորդ ամառ էկրաններին կհայտնվի Անա դե Արմասի մասնակցությամբ սփին-օֆֆը: Երկրպագուներին դուր է եկել նաեւ «Կոնտինենտալ» պրիքվելը, որը ներկայացնում է Նյու Յորքի հայտնի՝ Continental հյուրանոցի սեփականատեր Ուինսթոն Սքոթի՝ իշխանության գալու պատմությունը:
Ըստ Ստահելսկու՝ կան մի շարք գաղափարներ, որոնց վրա ներկայումս աշխատում են մի խումբ սցենարիստներ։ «Դրանք բոլորը հիանալի գաղափարներ են, եւ ես մտքեր ունեմ, թե ինչպես դրանք իրականացնել: Մենք Ջոն Ուիքի մասին հեռուստատեսային շոու ենք անում, ինչը նոր մտահաղացումներ է տալիս»,-նշել է նա։