Հանրահայտ NBC ընկերությունը մտադիր է սերիալ նկարահանել լիվերպուլյան քառյակի մասին: Ընկերությունն այս կերպ որոշել է նվեր մատուցել քառյակի բազմամիլիոն երկրպագուներին: Ամենայն հավանականությամբ, սերիալը բաղկացած կլինի 8 մասից, և նկարահանման համար ընկերությունը հրավիրել է պատմական «Թեոդորները» սերիալի անձ նակազմին:
Սա լիվերպուլյան քառյակի մասին առաջին սերիալն է: Մինչ այդ խմբի մասին նկարվել էր «Բիթլզի անթոլոգիան» վավերագրական ֆիլմը, իսկ 2009թ. էկրան բարձրացավ «Դառնալ Ջոն Լենոն» ֆիլմը, որը կրկին վավերագրական էր և պատմում էր հայտնի «բիթլի» պատանեկան տարիների մասին: