Life.panorama.am-ը գրում է.

 

«Աստծո որդին» ֆիլմի կադրերը մեծ աղմուկի պատճառ են դարձել Միացյալ նահանգներում: Արդյունքում կինոնկարի պրոդյուսերները ամբողջությամբ մոնտաժել և հեռացրել են այդ կադրերը:

Բանն այն է, որ ֆիլմում սատանայի կերպարը մարմնավորած դերասանը արտաքնապես աննկարագրելինման է եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Ավելի վաղ այս մասին խոսել էին Twitter-ի օգտատերերը՝ կիսվելով իրենց տպավորություններով և քննադատական մոտեցումներով: Սակայն այդ ժամանակ ֆիլմի պրոդյուսերական կազմը անհեթեթություն է համարել նմանության մասին լուրերը: Սատանայի դերակատարը մարոկկացի հայտնի դերասան Մեխդի Ուզանին է:
 
Ֆիլմի ցուցադրությունը նախատեսվում է սույն թվականի փետրվարի 28-ին: Մամուլը արդեն իսկ անդրադառնալով  թեմային՝ գրում է, որ մոնտաժի արդյունքում դերասանի աշխատանքը ջուրն է ընկել: