Օրեր առաջ «Արամ Խաչատրյան» համերգասրահում 70-ականների երևանյան մթնոլորտ էր: «Երգում է 70-ականների Երևանը» ծրագրում 70-ականների սիրված երգերը կատարեցին Ռադիկ Գաբրիելյանը, Էռնա Յուզբաշյանը, Արամոն, Սյուզան Մարգարյանը, Գայանե Հովհաննիսյանը, և ուրիշներ:

Life.panorama.am-ի հետ համերգից ստացած իր տպավորություններով կիսվել է երգիչ Արամոն: Նրա խոսքով` այդ օրը դահլիճում բուռն և նոստալգիկ տրամադրություն էր. «Հատկապես ուրախ եմ երիտասարդների համար, ովքեր եկել էին իրենց ծնողների, տատիկ-պապիկների հետ և ավագ սերնդի ներկայացուցիչներից պակաս ոգևորված չէին»,-պատմեց Արամոն: Անդրադառնալով 70-ականների երգերի նորովի գործիքավորմանն ու կատարմանը, երգիչը նշեց, որ նորմալ է վերաբերվում դրան, եթե գրագետ արվեն, չնայած, որ, ըստ նրա, առանց դրա էլ այդ երգերը դեռ շատ երկար կապրեն, քանի որ դրանց հեղինակներն իսկապես կոմպոզիտորներ էին. «Հիմա ով երգ է գրում, կոմպոզիտոր են կոչում, բայց ուշադրություն դարձրեք` ինչի մասին են այդ երգերը` տառապյալ սիրեկանի, անիծված սիրո, կորցրած աղջկա և այդպես շարունակ...»,-նկատեց Արամոն` հավելելով, որ այսօրվա երգիչները ևս պետք է օրինակ վերցնեն 70-ականների կատարողներից,-«Հիմա բոլորը նույն երգն են երգում` հագուկապով, նույն սանրվածքով, նույն շարժումներով, միայն բառերն են երբեմն փոխվում` «ջան-ջան»-ը մեկ-մեկ փոխարինվում է «վայ-վայ»-ով, «վայ-վայ»-ն էլ` «վույ-վույ»-ով, կատարումների մասին էլ չասեմ, թե երբեմն որքան պրիմիտիվ ու գռեհիկ են դրանք. մեկ էլ տեսնում ես էկրանին ինչ-որ տկլոր մեքենա, ռոբոտ է պարում»: Երգիչը նշեց, որ, այնուամենայնիվ, այժմ էլ կան մի քանի լավ երգիչներ, բայց նրանք շատ քիչ են: Նա առանձնացրեց հատկապես Գոռ Սուջյանին:

 

Շարունակությունը` այստեղ: