Life.panorama.am-ը գրում է.

 

Ուկրաինացի հայտնի երգչուհի Անի Լորակը միշտ փայլում է իր տեսքով: Նրա շպարը, աքսեսուարներն ու ամենակարևորը' կազմվածքը, միշտ էլ շարժում են բազմաթիվ կանանց նախանձը: Ներկայացնում ենք Անի Լորակի գեղեցկության գաղտնիքները:

Առաջին և կարևոր նախապայմանը' պետք է լավ քնել: Լորակը նշում է, որ լավ տեսք ունենալու համար հարկավոր է առնվազն 8-9 ժամ քնել:

Գեղեցկուհին նշում է, որ 18:00-ից հետո չի սնվում: Նա երբեք չափից շատ չի ուտում:

 

Լորակը ամենաօր ֆիզիկական վարժություններ է կատարում: «Առավոտյան, երբ արթնանում է, անպայման որովայնի գեղեցկությունն ընդգծող վարժություններ է անում»:

Պարը ևս նպաստում է լավ տեսք ունենալուն: Երգչուհին նշում է, որ պարերը չափից շատ են օգնում իրեն արտաքին տեսքը պահպանելու հարցում:

 

Լորակն իր տեսքին կանոնավոր ուշադրություն է դարձնում, ի դեպ' ամեն օր: Երգչուհին նշում է, որ օգտագործում է խոնավեցնող և սնուցող քսուքներ:

Ըստ երգչուհու' ամիսը մեկ անգամ դեմքի դիմակ օգտագործելը ևս նպաստում է էլ ավելի գեղեցիկ տեսք ունենալուն: