Life.panorama.am-ը գրում է.

 

Երիտասարդ, նրբագեղ և շատ գեղեցիկ կազմվածքով դերասանուհի Միլա Կունիսը վերջերս դարձել է հանրության ամենասիրելի աստղերից մեկը: Այս դերասանուհին առավել հայտնի և սիրելի դարձավ նկարահանվելով «Սև կարապ» ֆիլմում' Նատալի Պորտմանի հետ:

Ներկայացնում Միլա Կունիսի գեղեցկության գաղտնիքները:

Արտահայտիչ աչքեր. Միլա Կունիսը նախընտրում է մուգ արտահայտիչ աչքերի դիմահարդարումը: Նրան կարելի է տեսնել SMOKY աչքերի դիմահարդարմամբ:

Շլացուցիչ կառուցվածք. Միլան դեմ է ցանկացած հատուկ սննդակարգի: Նա նշում է, որ սննդակարգի հետևելով մարդիկ կորցնում են անհրաժեշտ քանակության վիտամիններ, այդ իսկ պատճառով դերասանուհին ընտրում է մարմնամարզությամբ զբաղվելը:

Չպետք է տնտեսել գեղեցկության հաշվին, իհարկե, Միլան նշում է, որ ամեն մարդ պետք է իր ունեցած հնարավորության սահմաններում ընտրի խնամքի միջոցներ: