BlogNews.am-ը գրում է.

 

Սեպտեմբերի 20-ին կլրանա համաշխարհային կինոմատոգրաֆիայի լեգենդ Սոֆի Լորենի 80 ամյակը` պատկառելի հասակ,  բայց սեքս-սիմվոլ համարվող դերասանուհու կերպարին ոչ այդքան բնորոշ: Նրա հայացքում ամփոփված են կենսատու էներգիան, կենդանի միտքը, կանացի փայլն ու գեղեցկությունը: Ժամանակն ասես նրա կողքով է անցել:


Կարիերայի սկզբում Սոֆի Լորենին առաջարկեցին նիհարել և պլաստիկ վիրահատության միջոցով  ձևափոխել քթի կառուցվածքը: Նա հրաժարվեց, ասելով, որ չի ցանկանում հետևել արհեստական գեղցկության ստանդարտներին: Իր գեղեցկության գաղտնիքը նա բացահայտել է տարբեր հարցազրույցներում և իր հեղինակած «Կանայք և գեղեցկությունը» գրքում:

Բացահայտենք Սոֆի Լորենի գեղեցկության գաղտնիքները…

1. Կանոնավոր խնամք

«Եթե երիտասարդ կինը գեղեցիկ է, սակայն կանոնավոր կերպով չի խնամում իրեն, ժամանակի ընթացքում կորցնում է գեղեցկությունը: Իսկ եթե ամենահասարակ կինը կանոնավոր կերպով հետևում է իր խնամքին, տարիների ընթացքում էլ ավելի է գեղեցկանում»,-  գրում է Սոֆին: Նրա այն միտքը, թե «Դժվար է լինել անկրկնելի, եթե ալարկետ ես», վաղուց թևավոր է դարձել: 
Եվ այսպես, կանացի գրավչության գլխավոր գաղտնիքներից մեկը հանդիսանում է ինքնակարգավորումը:


Որպես որակյալ կոսմետիկ միջոց, դերասանուհին օգտագործում է ձիթապտղի յուղ: Այն օգտագործվում է որպես կրեմ ողջ մարմնի համար, մազերի ամրացման և խոնավեցման, դիմահարդարումն իջեցնող միջոց: Նաև դրանով ընդունում է լոգանքներ: Սոֆին ասում է, որ բնատուր օժտված է լավ մաշկով, սակայն հենց ձիթապտղի յուղն է օգնել իրեն պահպանել երիտասարդությունը:

 

Ամեն առավոտ դերասանուհին դեմքը շփում է վարդաջրով և աչքերի շուրջ քսում խոնավեցնող կրեմ: Մազերի ամրացման համար դիմակներիների փոխարեն հաճախ օգտագործում է ձիթապտղի յուղ և լոգանք ընդունում մանակական շամպունով:

 

Դերասանուհին համարում է, որ տարիների ընթացքում պետք է  կրճատել կոսմետիկ միջոցների օգտագործումը: «Մեծանալուն համընթաց, պետք է ավելի քիչ կոսմետիկ միջոցներ օգտագործել: Սա պարզ կանոն է: Միշտ նկատելի է, որ տարեց կանայք փորձում են տարիքը կոծկել դիմափոշու հաստ շերտով, սակայն դա նրանց ամենևին էլ գրավիչ չի դարձնում»: 

 

Շարունակությունը` այստեղ