Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանը մեկնել է ԱՄՆ` սիրելիի մոտ: Նա թեպետ շարունակում է չբացահայտել սիրելիին, սակայն հաճախ է նրա մասին հրապարակումներ անում:
Սոֆին օրերս ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան է կազմակերպել, որի ընթացքում պատասախանել է նաև անձնականին վերաբերող հարցերին:
«Ես մինչև համոզում եմ, որ նկարվի իմ հետ, հոգիս գնում ա: Լուրջ խնդիր ա մեր մոտ նկարվելը ինստայի համար»,- գրել է նա` կից հրապարակելով ընկերոջ հետ ջերմ լուսանկար:
Հետևորդներից մեկի հարցին՝ արդյո՞ք հարսանիքը սարերի հետևում է, թե՞ պետք է սպասել, Սոֆին պատասխանել է. «Սարերի հետևում ա դեռ: Մենք աշխատում ենք: Հիմա ժամանակ չունենք»: