Life.panorama.am-ը գրում է.
Հերթական անգամ այս ըմպելիքի օգտակարությանն են անդրադարձել չինացի գիտնականները: Նրանք պարզել են, որ կանաչ թեյը բավականին լավ ազդեցություն ունի երիկամների վրա:
Չինացի փորձագետները եկել են այն եզրակացության, որ կանաչ թեյը հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է միզաքարային հիվանդությունների համար: Բացի այդ, նստակյաց և անկանոն կյանքը հանգեցնում են երիկամային հիվանդությունների և քարերի առաջացմանը:
Մասնագետները բացատրում են, որ երիկամներում քարերը ձևավորվում են կալցիումի օքսալատի և մեզի մեջ առկա այլ աղերի միացություններից առաջացած բյուրեղների միակցություններից: Որպեսզի քարերն անցավ հեռանան, ըստ չինացի մասնագետների, անհրաժեշտ է կանաչ թեյ խմել:
Փորձարկումները ցույց են տվել, որ կանաչ թեյի բաղադրիչները միանում են բյուրեղներին և փոխում նրանց ձևը' կանխելով քարերի առաջացումը: