Life.panorama.am-ը գրում է.
ԱՄՆ Վաշինգտոնի համալսարանի գիտնականները մի շարք հետազոտությունների արդյունքում պարզել են, որ կարմիր գինին օգտակար է նստակյաց և ֆիզիկապես ոչ այնքան ակտիվ մարդկանց համար:
Կարմիր գինու բաղադրության մեջ մտնում է ռեսվերատրոլ նյութը, որը նվազեցնում է սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը և երկարացնում է կյանքի տևողությունը: Այն բանից հետո, երբ պարզվել է, որ այն նվազեցնում է շաքարը և արյան խոլեստերինի պարունակությունը, մաքուր ռեսվերատրոլի վաճառքը կտրուկ ավելացել է:
Ռեսվերատրոլի ազդեցությունը գիտնականները փորձարկել են կրծողների երկու խմբի վրա: Առնետների այն խումբը, որոնց պարբերաբար այդ նյութն են տվել, հայտնաբերել են օրգանիզմի վրա դրական ազդող մեխանիզմներ: Հայտնաբերված տվյալներն ապացուցում են, որ մարդուն անհրաժեշտ է ֆիզիկական ծանրաբեռնվածություն, սակայն ոմանց համար դա կարող է խնդիրներ առաջացնել: Այդպիսով, ըստ գիտնականների, կարմիր գինին օգնում է կանխել անշարժ կենսակերպի հետևանքները: