Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում արդեն իսկ ապացուցվել էր, որ յուղոտ ձուկն օգտակար է սրտի առողջության համար: Այժմ գիտնականները հայտնաբերել են մեկ այլ օգտակար փաստ ևս: Պարզվում է' ձուկը պաշտպանում է մեր անոթները բորբոքումից:

Բավական է միայն շաբաթական մեկ անգամ ուտել սաղմոն կամ ձողաձուկը և ռևմատոիդ արթրիտով հիվանդանալու հավանականությունը երկու անգամ կնվազի: Շվեցիայում անցկացված ուսումնասիրությանը մասնակցել է 32 հազար կին, ովքեր լրացրել են իրենց սննդակարգի հետ կապված հարցաշար: Այս հարցումները տևել են XX դարի 80-ականների վերջից մինչև 90-ականների սկիզբ: Արդյունքում գիտնականները եզրակացություններ են կատարել:

Ծովաձուկը պարունակում է օմեգա-3 ճարպային թթուներ, որոնք հզոր հակաբորբոքային ազդեցություն ունեն և ճնշում են իմունային համակարգի չափազանց մեծ ակտիվությունը: Սա հենց այն է, ինչ պետք է ռևմատոիդ արթրիտի պարագայում, քանի որ այս հիվանդության դեպքում անոթը վնասվում է հենց իմուն համակարգի ոչ ադեկվատ գործունեության հետևանքով: Անոթը հետզհետե ձևափոխվում է, իսկ մարդը տառապում է այդ գործընթացի արդյունքում առաջացած ցավից:

Ընդհանուր առմամբ, Շվեդիայի գիտնականների եզրահանգումները հեռանկարային են, սակայն կան հանգամանքներ, որոնք դեռ պետք է ուսումնասիրվեն:

Ամեն դեպքում մասնագետների կարծիքները համընկնում են այն բանում, որ սննդակարգում ձուկ ներառելը պարտադիր է: Իհարկե ոչ ամեն օր, սակայն շաբաթական մեկ-երկու անգամ անպայման օգտագործեք ձուկ: