Այլևս կարող եք չանհանգստանալ մաշկի վրա կարմիր կետերի (անգիոմա) առաջացման պարագայում, քանի որ ստորև ներկայացված են ոչ միայն դրանց առաջացման պատճառներն, այլև դրանց կանխման միջոցները:
Անգիոման բարորակ անոթային հարթ կամ ուռուցիկ տեսքով գոյացություն է՝ սովորաբար կարմիր գույնի: Հաճախ առաջանում է մաշկի մակերեսին, բայց կարող է գոյանալ նաև մարմնի տարբեր մասերում: Դրա առաջացման պատճառներից են տարիքը և ոչ առողջ ապրելակերպը:
Անգիոման հանդիպում է 30 և ավելի բարձր տարիք ունեցող մարդկանց մոտ: Սկզբնական փուլում այն նման է ծննդանշանի և շատ հաճախ հանդիպում է կրծքավանդակի, ձեռքերի և ուսերի վրա: Նման անգիոմաները պատճառ են մաշկի և անոթների տարիքային փոփոխությունների:
Եթե անգիոման լաքայի տեսք ունի և դրանից սկսում են անոթային ճյուղավորումներ, ապա դա վկայում է լյարդի, անոթային և հորմոնալ խանգարումների մասին:
Եթե դուք ձեր մաշկի վրա հայտնաբերել եք նման գոյացություն, և ժամանակի ընթացքում այն փոխել է իր չափը, ձևը և սկսել է արյունահոսել, ապա անպայման դիմեք բժիշկի: Մնացյալ բոլոր դեպքերում անհանգստանալու կարիք չկա:
Բացի այդ, դուք կարող եք դիմել կանխարգելիչ միջոցների՝ դրանց առաջացումը կանխելու նպատակով: Միանշանակ լավագույն տարբերակը՝ առողջ սննդակարգն է. օգտագործե՛ք շատ ջուր օրվա ընթացքում, բանջարեղեն և իհարկե, մի՛ մոռացեք օգտակար յուղերի մասին: Դրանք են՝ ավոկադոն և ձիթապտղի յուղը: Եղե՛ք առողջ…