Հայտնի է, որ կանաչ թեյն ուժեղ հակաօքսիդանտ է և հաճախ է կիրառվում իր առողջարար հատկությունների համար: Սակայն, պարզվում է, որ այն չի կարելի ընդունել որոշ դեղամիջոցների հետ համատեղ:

 

Ճապոնիայում անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կանաչ թեյը չեզոքացնում է ճնշման դեղերի ազդեցությունը:

Հետազոտողները նկատել են, որ արյան բարձր ճնշումը նվազեցնող դեղամիջոցի ազդեցությունը չեզոքացել է, երբ կամավոր մասնակիցները կանաչ թեյ են ըմպել: Նրանք պարզել են, որ կանաչ թեյը արգելափակել էր դեղի տեղաշարժն ապահովող բջիջների աշխատանքը:

 

Սպառողները դեղամիջոցների ընդունման ցուցումների թերթիկի միջոցով տեղեկացվում են, որ որոշ դեղամիջոցներ, այդ թվում նաև բուսական ծագման, կարող են "համագործակցել" դեղի ազդեցության հետ: Կանաչ թեյն այս ցուցակում ընդգրկված չէ:

 

"Պարզ է՝ որպես բուժաշխատող, մենք անհրաժեշտ ենք համարում հարցնել այցելուներին, թե ինչ մրգեր կամ այլ մթերքներ են նրանք օգտագործում դեղերի հետ համատեղ, օրինակ՝ թուրինջ կամ կանաչ թեյ: Սա հարկավոր է հիվանդանոցի փաստաթղթերում գրառելու համար" - ասում է դեղագործ Սոթիրիս Անտոնիուն: