Ladynews.am-ը գրում է.
Կանաչ թեյն ավանդաբար համարվել է օգտակար առողջության ու գեղեցկության համար: Այն թույլ է տալիս ազատվել ավելորդ քաշից, ունենալ գեղեցիկ մաշկ: Դրանից բացի՝ կանաչ թեյի հիման վրա կարելի է դեմքի հրաշալի դիմակներ պատրաստել:
Լոսյոն՝ կանաչ թեյով
Առաջին կոսմետիկ միջոցը, որ խորհուրդ ենք տալիս պատրաստել կանաչ թեյից՝ մաքրող լոսյոնն է. կանաչ թեյով դեմքի շփումը չափազանց օգտակար է: Լոսյոնի պատրաստման համար Ձեզ պետք կգա.
2 պարկիկ կանաչ թեյ,
կես բաժակ եռացրած ջուր:
Եռման ջուրը լցրեք կանաչ թեյով պարկիկների վրա (կարող եք օգտագործել լցովի թեյ) և թողեք մնա քառորդ ժամ: Սառեցնելուց հետո ստացված թուրմով հանգամանալի շփեք դեմքը: Այս միջոցն արդյունավետ մաքրում է մաշկի ծակոտիները:
Թրջոցներ կանաչ թեյով
Դուք խմե՞լ եք լցնովի կանաչ թեյ: Մի շտապեք թապել նստվածքը: Ավելի լավ է թրմված կանաչ թեյի տերևները մի քանի րոպե դրեք Ձեր դեմքի վրա: Այս համալիրը հրաշալի կերպով չեզոքացնում է հոգնածության հետքերը, մաշկին թարմություն ու կենսունակություն է հաղորդում:
Ակրաբ՝ կանաչ թեյով
2 ճաշի գդալ կանաչ թեյից պատրաստված լոսյոն,
2 Ճաշի գդալ շաքարավազ:
Խառնեք նշված բաղադրիչները, և ստացվածով նրբորեն շփեք դեմքը: Այս սկրաբը խորհուրդ է տրվում անգամ նուրբ մաշկ ունեցողներին: