Հարավկորեական Samsung ընկերությունը Լաս Վեգասում CES 2014 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է 85 դյույմ անկյունագծով հսկայական IMAX հեռուստացույցի նախատիպը, որի էկրանի կորությունը հնարավոր է ավելացնել կամ պակասեցնել՝ օգտագործելով հեռակառավարման վահանակ։
Ինչպես նշում է Daily Mail-ը, էկրանի կորությունը կարելի է փոփոխել՝ կախված այն սենյակի չափերից, որում գտնվում է հեռուստացույցը։ Պարբերականի կարծիքով՝ IMAX-ը բոլորովին նոր փուլ է բացում ժամանակակից հեռուստացույցների արտադրության ոլորտում։
UHD (Ultra High Definition) 11 մլն պիքսել խտությամբ էկրանի կորությունը հնարավոր է փոքրացնել մինչև 77 և մեծացնել առավելագույնը 105 դյույմ։ Ենթադրվում է, որ հեռուստացույցի գինը կլինի 57.500 դոլար։