Ցանկացած տնային տնտեսուհի կերազեր այնպիսի լվացքի մեքենայի մասին, որը հնարավոր կլիներ կառավարել սմարթֆոնի միջոցով, կամ էլ մի փոշեկուլի, որն ինքն իրենով կկարողանար զգալ որտեղ է աղբն ու կհավաքեր այն, գրում է Daily Mail-ը։
Պարբերականը նշում է, որ տարիներ առաջ սա կարող էր անիրական թվալ, սակայն հարավկորեական Samsung ընկերությունն այս գաղափարները կյանքի է կոչել։ Տեխնոլոգիական հսկան դիզայներ Քելի Հոփենի հետ համագործակցության շնորհիվ մի շարք հեղափոխական սարքեր է ստեղծել՝ ապագայի կատարյալ տան համար։
Այդ սարքերն արդեն հնարավոր է գնել։ Օրինակ՝ սմարթֆոնի միջոցով կառավարվող լվացքի մեքենան արժե 1.600 դոլար։
Իսկ աղբի հայտնաբերման համար նախատեսված զգայակներով համալրված փոշեկուլն արժե 470 դոլար։
T9000 «ճկուն» սառնարանը, որը միայն կոճակի մի հպումով ազատ տարածություն է ստեղծում սառնարանի ներսում մթերքները դասավորելու համար, արժե 4.000 դոլար։
Բացի այդ, հարավկորեական ընկերությունը չի մոռացել նաև ապագայի ջեռոցի մասին, որը հնարավորություն է տալիս միաժամանակ մի քանի ուտեստ պատրաստել, ընդ որում՝ տարբեր ջերմաստիճաններով։ Այս ջեռոցի գինն է 1.000 դոլար։
Արտառոց տեխնիկան արդեն վաճառքի է հանվել Լոնդոնի շքեղ Harrods հանրախանութում։