Լոնդոնում կայացած շնորհանդեսի ժամանակ հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է 9-րդ սերիայի բարակ և հզոր նոութբուքերի նոր սերունդը, գրում է Tert.am-ը` հղում տալով hitech.vesti.ru-ին։ Նորույթը նույնքան երկար է աշխատում, որքան Apple-ի նոր բարակ նոութբուքը, սակայն միևնույն ժամանակ ունի ավելի տպավորիչ բնութագիր։
Ativ Book 9 Plus համակարգիչը մեկ տարի առաջ թողարկված 9 Series նոութբուքերի «ժառանգն» է։ Նախորդները շուկայում ներկայանում էին «lighter than air» կարգախոսով, այսինքն՝ «օդից թեթև», ինչպես նաև՝ ավելի թեթև, քան Apple ընկերության MacBook Air-ը։
Այս տարի հակադրությունը շարունակվել է. Apple-ը հունիսի 10-ին ներկայացրել էր նոր սերնդի MacBook Air-ը՝ Intel Haswell պրոցեսորով, որը թույլ է տալիս սարքին աշխատել մինչև 13 ժամ։
Samsung-ը նախօրեին իր վաղեմի մրցակցին բավականին համոզիչ պատասխան է տվել։ Ի տարբերություն Air-ի՝ էկրանը սենսորային է, ինչը թույլ է տալիս օգտագործել Windows 8 օպերացիոն համակարգի ողջ պոտենցիալը։ Սարքը մի քանի մմ-ով կարճ է 13 դյույմանոց MacBook Air-ից, բարակ է 3 մմ-ով, սակայն 40 գ ավելի ծանր է։ Ընկերությունում խոստանում են, որ Ativ Book 9 Plus-ը կմիանա առնվազն 6 վայրկյանում, իսկ քնի ռեժիմից դուրս կգա 1 վայրկյանում։
Նորույթի վաճառքում հայտնվելու ամսաթիվը և գինը դեռևս չի հաղորդվում։
Տեսանյութը` այստեղ: