Ընթացիկ տարում ամուսնացած դերասանուհի Մարիամ Շահինյանն արդեն հասցրել է զարդարել տոնածառն ու ցանկություն պահել: ESem.am-ը զրուցել է Մարիամի հետ ու պարզել նրա ամանորյա ցանկությունները:
Դերասանուհի, երգահան Մարիամը երկու օր առաջ սկեսուրի օգնությամբ զարդարել է իրենց նոր տոնածառը: «Ամուսինս նոր տոնածառ էր գնել, որը տուն հասավ գիշերը ժամը երկուսին. հաջորդ առավոտ' ես և սկեսուրս սկսեցինք զարդարել այն: Ընթացքում այնպես ստացվեց, որ միայնակ մնացի ու ինքնուրույն ավարտին հասցրեցի տոնածառի և տան զարդարանքը»,- պատմեց դերասանուհին ու նշեց, որ ամուսինը զբաղվածության պատճառով չի կարողացել օգնել իրեն:
Մարիամն այս տարի տոնածառը զարդարել է հրեշտակի տեսքով խաղալիքներով, ինչպես նաև «գուլպա» է կախել: Ի դեպ, հրեշտակներ կան ինչպես տոնածառի վրա, այնպես էլ տան տարբեր հատվածներում: Ճիշտ է, դերասանուհին դեռևս Ձմեռ պապին նամակ չի գրել ու չի հայտնել իր ցանկությունների մասին, սակայն մեզ հայտնեց, թե որն է իր սպասված նվերը 2014-ին. Մարիամը ցանկանում է, որ այս տարի իրենց ընտանիքը համալրվի:
Շարունակությունը` այստեղ: