Life.panorama.am-ը Ամանորի թեմայով բլից հարցազրույց է անցկացրել դերասան Մկրտիչ Արզումանյանի՝ Մկոյի հետ:

 

-Որտե՞ղ եք պատրաստվում նշել Ամանորը:

- Ի ուրախություն ինձ, այս տարի Ամանորը կդիմավորեմ տանը: Մենք շատ ենք սիրում այս հրաշալի տոնը:

 

-Կա՞ ամանորյա ուտեստ, որն անձամբ դուք եք պատրաստում:

-Չկա ուտեստ, որը ես եմ պատրաստում: Անհամբեր սպասում եմ կնոջս՝ Աննայի պատրաստած ուտեստներին, որոնք շատ համեղ ու բազմազան են:

 

-Ի՞նչ կուզեիք «Ձմեռ պապիկից» եկող 2014 թվականի համար :

-Դժվարանում եմ պատասխանել: Մեծ մարդ եմ, ամաչում եմ բան ուզել: