Վերջերս կարդում էի աշխարհի ամենահայտնի շիկահեր կնոջ, հայտնի դերասանուհու և սիրուհու' Մերիլին Մոնրոյի մասին մի գիրք: Նրա մասին այնքան հաղորդումներ են նկարահանվել, վավերագրական ֆիլմեր, որ, թվում է, Մոնրոյի մասին ամեն ինչ գիտենք, բայց և չգիտենք… Այս կնոջ առեղծվածը դեռ բացահայտված չէ և շարունակում է դյութել շատերին, նրա կերպարը մինչ այսօր շարունակում է գեղեցիկ և սեքսուալ կնոջ իդեալ համարվել շատերի համար: Բացահայտենք Մոնրոյին միասին:

Առեղծվածային այս կինը ծնվել է 1926 թվականիկն' Նորմա Ջին Բեյքեր անվամբ: Ապագա աստղը մանկության տարիներն անց է կացրել մանկատանը, քանի որ մայրը հիվանդ էր շիզոֆրենիայով: Մանկատանն անցկացրած տարիները հետագայում մեծ հետք են թողնում դերասանուհու հոգեկան վիճակի վրա:
Հաջող կարիերա սկսելու համար քսանամյա Նորման, հակառակ իր կամքին, վերանվանվում է Մերիլին Մոնրո: Սակայն նոր անունը բավական չէր հաջողության հասնելու համար: Մի քանի տարի շարունակ Մոնրոյին միայն էպիզոդիկ դերեր էին առաջարկում: Իսկ ահա 1954 թվականի «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» մյուզիքլի դերը նրա համար ճակատագրական դարձավ: Այնուհետև Մերլին Մոնրո անունը հայտնի դարձավ ողջ աշխարհին:

Դերասանուհին նկարհանվել 31 ֆիլմում, այդ թվում' «Ամեն ինչ Եվայի մասին», «Նիագարա», «Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ», «Ոմանք դա տաք են սիրում» և այլն։

 

Շարունակությունը` այստեղ: