Այն Հոլիվուդը, որ ես ճանաչեցի, անհաջողակների քաղաք է: Գրեթե բոլորը, ում հանդիպում էի, տառապում էին կամ քաղցից կամ ինքնասպանություն գործելու աներես մտքերից:Մենակ եմ սենյակում, բայց մխիթարում եմ ինձ' քաղցը լավ է կազմվածքի համար, չկա ավելի գեղեցիկ բան, քան' տափակ փորը: Մենակ, մերկ ոտքերով,դատարկ ստամոքսով նստած արտասանում եմ' "Ու՞մ համար է այս ամենը...":Գիշերը կամաց իջնում է Հոլիվուդի վրա: Այս քաղաքում, հավանաբար,հազարավոր ինձ նման միայնակ աղջիկներ կան, որոնք երազում են կինոաստղեր դառնալ: Բայց ի՞նչ գործ ունեմ ես նրանց հետ: Իմ երազներն անպայման կիրականան: Ես դրան հաստատ հավատում եմ: Կինոդերասանուհի դառնալու իմ երազանքները գուրգուրում էի հոգուս խորքում միայնակ:Եվ հանկարծ' հաջողություն: Կինոստուդիայի տնօրինությունն ավելի զարմացած էր այդ հաջողության համար, քան ես: Նրանք ինձ երկարչարչարեցին. հրավիրում էին տարբեր տեղեր' ժամանակ անցկացնելու երիտասարդ, շիկահեր, գեղեցիկ կազմվածքով աղջկա հետ, բայց չէին օգնում աշխատանք ճարելուն: Նստում էի նրանց լիմուզինները և գնում էի շքեղ ռեստորաններ,որտեղ, որպես կանոն, ուտում էի չորսի փոխարենէ աշխատելով փոխհատուցել շաբաթվա ընթացքում աղքատիկ խորտկարաններում կերած անհամ կերակուրների համը: Գնում էի նրանց շքեղ կացարաններ, ուր սուսուփուս նստումէի ամբողջ երեկոն, մինչ նրանք խաղում էին ռամս կամ պոկեր: Բայց երբեք ինձ ազատ չեմ զգացել նրանց տներում և ռեստորաններում: Շքեղության մեջ իմ հագուստը չափից ավելի խեղճ էր երևում: Ուզում էին ինձ գայթակղեցնել, որնիրենց համար սովորական բան էր, իսկ ես չէի ենթարկվում գայթակղությանը: Իսկ այժմ բոլոր թերթերն ու ամսագրերը հոդվածներ են գրում իմ մասին, զետեղում իմ լուսանկարները:Հարցազրույցների ժամանակ ես կեղծ բաներ էի պատմում իմ հոր ու մոր մասին. իբր մայրս մեռել է, իսկ հայրսԵվրոպայում է: Ես ստում էի: Չէ՞ որ ամոթ էր խոստովանելը, որ մայրս գժվել է, որ ես ապօրինի ծնունդ եմ և երբեքչեմ լսել հորս ձայնը: Ի վերջո, ես հրաժարվեցի այդ բոլոր ստերից և մեծ գոհունակությամբ տեսա, որ թերթերն ուամսագրերը ըմբռնումով մոտեցան նոր խոստովանությանս: Հասարակությունն արդեն ինձ սիրում և գնահատում էր: Ինձ խիստ հարկավոր էր 50 դոլար, և ես նկարահանվեցի մերկ: Սարսափով սպասում էի իմ թեթևամտությանհետևանքներին: Հավատացած էի, որ շուտով կինոստուդիան, մամուլը և հանդիսականները երես կթեքեն ինձանից,որ ես չեմ ապրի այդպիսի "մեղքից" հետո: Փառք Աստծո, նկարն ընդունեցին ոչ որպես անամոթություն: Հարյուրհազարավոր նամակներ եկան ստուդիա: Ինձ հասցեագրվող թղթակցության քանակն ի վերջո տնօրինությանը ստիպեց ընդունել իմ գոյությունը: Երբ հափշտակված ես միայն մի երազանքով, հեշտ է այն իրականացնել: Ես աշխատում էի առանց հանգստանալու: Եսգիտեի, որ վերջապես ինձ մեծ դեր կտան: Ուր որ է գովազդը կվերածվի գործի: Աշխատանքին տրամադրում էի 12-14ժամ. գորհոգնած էի, նույնիսկ' ընկճված: Թվում էր, թե ինձ համար աշխարհը կորցրել է իր գույները: Բայց և այնպեսես դժբախտ չէի և գիշերները չէի անցկացնում հուսահատության ու արցունքների մեջ: Իրականում, ամբողջովին նվիրվելով աշխատանքին, որպեսզի առաջադիմեմ, ես մոռանում էի ապրել: Ինձ այլևս ոչինչ չէր ուրախացնում: Եսայլևս ոչ ոքի և ոչինչ չէի սիրում... ինձ մնում էր միայն իմ ծնունդ առնող փառքը:
Առաջարկում ենք նաև
06/12/13 21:26
Ճակատագրական կին` Մերիլին Մոնրո
08/11/13 10:40
Մերիլին Մոնրո. բացառիկ նկարների ֆոտոշարք (տեսանյութ)
27/10/13 00:45
Մերիլին Մոնրո. Ցիտատներ սիրո մասին
10/01/13 17:32
Ամենագեղեցիկ և գրավիչ շուրթերը
08/10/23 11:40
Եթե ձեր երազանքը 29.8 հզ քկմ-ն էր, ինչո՞ւ 5 հազար տղա նահատակեցիք, 20.000 ՝վիրավոր դարձրիք
Լրահոս
20:45
Մոդել Քեյթ Քեսիդինի անկեղծ սիրո խոստովանությունը One Direction խմբի նախկին անդամ Լիամ Փեյնիի հանդեպ
18:35
Որտե՞ղ են այժմ գտնվում ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան և ռուս հումորիստ-հաղորդավար Մաքսիմ Գալկինը
15:40
43-ամյա Ադրիանա Լիման Victoria's Secret 2024-ի ցուցադրման ժամանակ փակել է հեյթերների բերանը, որոնք պնդել են, որ նա «շատ ծերացած է»
14:00
«Երբ ամուսնանամ, հաստատ կիմանաք». Զիրոյանը՝ անձնականի, թատերական ընդունվելու և իր բրենդը ստեղծելու մասին
19:06
Քեթի Փերին զայրացրել է երկրպագուներին լեսբիական սեքսի իմիտացիայով 2024-ի MTV Video Music Awards-ում իր ելույթի ժամանակ
17:40
Մեգան Մարքլը, հավանաբար, արդեն արել է առաջին քայլը Քեյթ Միդլթոնի հետ հարաբերությունները շտկելու ուղղությամբ
12:35
Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ գրկախառնվել եւ պարել են չորս րոպեանոց հոտնկայս ծափահարությունների ներքո
14:15
Քանիե Ուեսթը եւ Բյանկա Ցենսորին անսպասելիորեն հայտնվել են Դոնալդ Թրամփին աջակցողների հանրահավաքում
12:00
Շվեյցարիայում ոստիկանությունն առգրավել է 7,4 միլիոն դոլար արժողությամբ եզակի մրցարշավային սուպերմեքենա
15:40
Աշխարհի ամենահարուստ մարդը ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ բռունցքներով կռվելու մարտահրավերը
14:00
Քիմ Քարդաշյանը Հնդկաստանի ամենահարուստ մարդու որդու հարսանիքին ներկայացել է հերթական «մահացու» զգեստով
18:00
ՌԴ-ում ստեղծվել է համակարգ, որը Wi-Fi-ի միջոցով 5-7 մ ճշտությամբ որոշում է մարդու գտնվելու վայրը
16:22
Քանյե Ուեսթը կնոջ հետ մեկնել է Մոսկվա. նրան արդեն հորդորել են զերծ մնալ անփույթ հագուստով քաղաք դուրս գալուց
15:00
Ռուս միլիարդատերը շքեղ երեկույթ է կազմակերպել իր ընկերուհու համար՝ հրավիրելով Քրիստինա Ագիլերային