Դերասանուհի Նառա Դիլանյանը նոր ամսագիր է հրատարակում, որը կոչվելու է Մերիլին Մոնրո: Այդ մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց անձամբ դերասանուհին: Ամսագրի անունը պատահական չէ ընտրված: «Ես և ամուսինս իրեն շատ ենք սիրում: Մեր տանն ամբողջովին իր նկարներն են: Նա կրքոտ, ռոմանտիկ դերասանուհի է»,-ժպիտով մեկնաբանեց մեր զրուցակիցը:

 

Ամսագիրն իր բովանդակությամբ և առանձնահատկությամբ կտարբերվի այդ դաշտում: Նրանում տեղ կգտնեն և՛ հայտնի, և՛ անհայտ մարդկանց սիրո պատմությունները. «Ամսագրում տեղ կգտնեն գեղեցիկ, հետաքրքիր ֆոտոներ ճանաչված և անհայտ մարդկանցից: Բոլորն էլ կարող են իրենց սիրո գեղեցիկ պատմությունները ներկայացնել մեր ամսագրի միջոցով»:

 

Շարունակությունը` այստեղ: