Life.panorama.am-ը գրում է.

 

Բաղադրությունը՝

Կոկոսի փաթիլներ-250 գրամ

Շաքարավազ-70 գրամ

Շոկոլադ-300 գրամ

Կարագ-60 գրամ

Սերուցք-200 մլ

Պատրաստման եղանակը՝

Կարագը հալել, ավելացնել սերուցք, այնուհետև շաքարավազ և խառնել: Այնուհետև ավելացնել կոկոսի փաթիլներ և թողնել մի փոքր սառչի:

Կալկայի վրա լցնել կոկոսի զանգվածը և դնել սառնարան 1-2 ժամ, այնուհետև քառակուսիներով կտրատել:

Ջրային գոլորշու վրա հալել շոկոլադը, կարելի է ավելացնել կարագ: Այնուհետև լցնել քառակուսիներով պատրաստած կոկոսի զանգվածի վրա և դնել սառնարան: