Life.panorama.am-ը գրում է.
Այսօր լրանում է հոլիվուդյան գեղեցկուհիներից մեկի՝ Սքարլետ Յոհանսոնի 2- ամյակը: Սակայն, դատելով դերասանուհու արտաքին տեսքից, կարելի է ասել, որ տարիքը նրա գեղեցկության հարցում ոչ մի խոչընդոտներ չի ստեղծել: Նրա հմայիչ և ցանկալի լինելը, կարծես համընդհանուր ընդունելի իրողություն է: Նման արտաքին ունենալու համար նա գաղտնիքներ ունի, որոցից 5-ն այսօր կներկայացնենք Ձեզ:
Դեմքի խնամք
Սքարլետը հաճախ է նշում, որ ինքը չի պատկանում արևահարվող մարդկանց տեսակին: Սակայն, այդուամենայնիվ արևյաին երկրներում արձակուրդներն անցկացնելիս՝ Յոհանսոնը միշտ խուսափում է երկար ժամանակով արևի տակ մնալուց: Բացի այդ, բոլոր դեպքերում և իրավիճակներում նա գերադասում է օգտագործել արևապաշտպան քսուքներ: Յոհանսոնը նաև խոստովանել է, որ շատ չի օգտագործում հարթեցնող միջոցներ, որպեսզի այդ կերպ պահպանի իր մաշկի բնական հավասարակշռությունը:
Ոճի մասին
Երբ Յոհանսոնը պատրաստվում է այնպիսի միջոցառումների, որոնք նախատեսում են կարմիր գորգերի առկայություն, ապա ձգտում է հիմնականում հին հոլիվուդյան ոճով ներկայանալ: Այն ենթադրում է երկար մազեր՝ ներքևում թեթև ալիքներով, ինչպես 1940-ականներին էր և դիմահարդարման մեջ դիմագծերի հստակ արտահայտում: Յոհանսոնը խոստովանում է, որ միշտ մտքում ունի դերասան Լորնի Բեկոլիի կերպարը:
Շարունակությունը` այստեղ: