Յոհանսոնն ուրախացրեց իր երկրպագուներին, ովքեր հիանում էին նրա գեղեցկությամբ և ձգտում էին նրան նմանվել:
Պարզվեց, որ Սքարլեթ Յոհանսոնի գեղեցկության նորությունները մատչելի են մեզ բոլորիս: 28-ամյա Սքարլեթ Յոհանսոնը Dolce & Gabbana-ի գովազդային դեմքը, պատմեց, թե ինչպես է պահպանում գեղեցկությունը. «Ոչ ոք կատարյալ մաշկ չունի», - ասում է Սքարլեթը բոլոր նրանց, ովքեր դժգոհ են իրենց մաշկից:
Սքարլեթն օգտագործում է խնձորի քացախ՝ մաքրող տոնիկի փոխարեն: Գտնում է, որ քացախըշատ օգտակար է, հատկապես այն դեպքերում, երբ մաշկը գրգռվող է կամ բշտեր ունի: Յոհանսոննասաց, որ խնձորի քացախը մաշկը մաքրում է ու թարմացնում:
Սքարլեթ Յոհանսոնի երկրորդ մատչելի միջոցը կիտրոնի հյութն է: Կիտրոնի հյութը նույնպես պետք է քսել դեմքի մաշկին: Սքարլեթը պատմեց, որ վերջերս է սկսել բնական միջոցներ օգտագործել դեմքի մաշկի խնամքի համար: Սքարլեթը գտնում է, որ կիտրոնի հյութն ավելի օգտակար է մաշկին, քան քիմիկատներ պարունակող որոշ քսուքներ:
INFOmanka