Tert.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականները գտել են այն հարցի պատասխանը, թե ինչու են տղամարդկանց քթերն ավելի խոշոր, քան կանանցը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Բանն այն է, որ տղամարդիկ, սովորաբար, մարմնի ավելի մեծ զանգված ունեն, և նրանց ավելի շատ թթվածին է հարկավոր: Իսկ թոքերի' ավելի շատ օդ կլանելու համար ավելի մեծ քիթ է հարկավոր:
Մասնագետներն այս եզրակացությանն են հանգել' օգտագործելով 3 տարեկանից սկսած երեխաների զարգացմանը վերաբերող հետազոտություններ: Նրանք պարզել են, որ քթի չափը փոխվում է 11 տարեկանից հետո: Ընդ որում' տղաների քիթն ավելի շուտ է մեծանում, քան աղջիկներինը: Դրա պատճառը մարմնի և, մասնավորապես, մկանային զանգվածի առավել մեծ ծավալն է տղամարդկանց դեպքում: