Կիոտոյի պրեֆեկտուրայի բժշկական համալսարանի ճապոնացի գիտնականները պարզել են, որ քթի երկարությունը կարող է որոշակի կապ ունենալ տղամարդկանց առնանդամի չափի հետ: Հետազոտության արդյունքները ներկայացված են Basic and Clinical Andrology գիտական ամսագրում հրապարակված հոդվածում, գրում է wmj.ru-ն։

Հարցի պատասխանը, թե կոնկրետ ինչպես է իրականացվել այս ուսումնասիրությունը, կարող է ցնցող լինել. նման եզրակացության համար նրանք որոշել են օգտագործել անհայտ դիակների դիահերձման արձանագրությունները, որոնք հայտնաբերվել են 2015-ից 2019 թվականներին։ Ընդհանուր առմամբ, ստուգվել է տղամարդկանց 126 մարմին, որոնց տարիքը եղել է մոտավորապես 30-ից 50 տարեկան, իսկ համեմատության հիմնական չափանիշներն են եղել հասակը, քաշը, առնանդամի երկարությունը և այլն։

Այսպիսով, պարզվել է, որ մեծ քթով տղամարդիկ (երկարությունը՝ 5,6 սմ) ունեն մոտ 13,42 սմ երկարությամբ «արժանապատվություն», իսկ փոքր քիթ ունեցողները` (4,5 սմ)՝ 10,37 սմ: Եթե քիթն ունի միջին երկարություն, ապա` 11,43 սմ:

 
 

Արդյունքում` ճապոնացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ առնանդամի երկարությունը կապված է քթի չափի հետ։ Սակայն գիտնականները դեռ չգիտեն այս կապի պատճառը։ Չնայած դրան, գիտնականները պարզել են, որ մյուս պարամետրերը՝ հասակը, քաշը և տարիքը, չեն ազդել տղամարդկանց առնանդամի չափի վրա:

Ինչպես ընդգծել են գիտնականները, այս հետազոտությունը օգտակար կլինի տղամարդկանց սեռական ֆունկցիաների հետագա ուսումնասիրության համար։