Տղամարդի՞կ են ավելի խելացի, թե՞ կանայք. այս հարցը թերևս պատմության հավերժական հարցերից է, որի պատասխանը տարբեր կերպ է տրվում տարատեսակ հետազոտողների կողմից։ Բազմաթիվ ֆեմինիստներ այժմ փորձում են ակտիվորեն քարոզել, որ, միևնույն է, կանայք կարող են և հաճախ անգամ պետք է ապրեն առանց տղամարդու։ Սակայն վերջերս հոլանդացի գիտնականները կազմակերպեցին անկախ հետազոտություն, որի ժամանակ ահա թե ինչ պարզեցին։
Մի խումբ հոլանդացի հետազոտողներ այսպիսի էքսպերիմենտ են իրականցրել, որպեսզի վերջնականապես պարզեն, թե արդյո՞ք կանայք են ավելի խելացի, թե՞ տղամարդիկ, միևնույն է, առջևում են։ Նրանք երկու խումբ են իջեցրել երկու տարբեր կղզիներում։ Մի խմբում ներգրավված են եղել միայն կանայք, իսկ մյուսում՝ միայն տղամարդիկ։
Հետաքրքրական է, որ այն կղզում, որտեղ եղել են միայն տղամարդիկ, տղամարդիկ իջնելուն պես որոշել են լուծել իրենց սննդի, ջրի և հիմնական կացարանի հարցերը ու շեշտը դրել են հիմնական պահանջների վրա, որոնք անհրաժեշտ էր կարգավորել ու նոր անցնել առաջ։
Ի՞նչ էր կատարվում նույն պահին աղջիկների շրջանում։ Նրանք ուղղակի հասել էին ափ, մի քանի ժամ պառկել ափին, հետո որոշել էին ինչ-որ ձև զվարճանալ ու հետո նոր, երբ վրա էր հասել գիշերը, հասկացել էին, որ ո՛չ սնունդ ունեն, ո՛չ ջուր, ոչ էլ, առավել ևս, կացարան։ Աղջիկները ստիպված էին եղել քնել լողափին՝ բաց երկնքի տակ, ինչն ավելի անհարմար էր, քան կարող էր թվալ առաջին հայացքից։
Աղջիկների մոտ այնքան դժվարությամբ էր ստացվել ինչ-որ բան անելը, որ ի վերջո տղամարդիկ կատարել էին բոլոր առաջադրանքներն ու միացել էին նրանց, որ օգնեն գործը գլուխ բերել։ Արդյունքում՝ աղջիկների ճամբարի բոլոր հարցերը նորից կարգավորել էին տղամարդիկ, ինչը թույլ էր տվել հետազոտողներին կատարել որոշակի եզրակացություն։
Անկախ հետազոտության արդյունքում հոլանդացի գիտնականներն եկել էին այն եզրակացության, որ տղամարդիկ ավելի գլոբալ են մտածում, քան կանայք։ Նրանք հասկանում են, թե ինչը կարող է խնդրահարույց լինել առաջիկայում ու փորձում էին դա կարգավորել, իսկ կանայք ավելի շատ կենտրոնանում են իրենց հանգստի, վայելքի վրա, որպեսզի առավելագույնս խուսափեն ծանր գործերից։
Սրա արդյունքում նրանք վստահեցնում են, որ տղամարդիկ ավելի խելացի են, քան կանայք, որը ենթադրում է, որ կնոջ համար չափազանց դժվար է լինելու առանց տղամարդու, ու կինը պետք է միշտ իր կողքին տղամարդ ունենա խնդիրները հեշտորեն կարգավորելու համար։