Ավստրալացի գիտնականները պարզել են, որ տղամարդկանց մոտ սննդից հրաժարվելը կապված է կանանց, իսկ մարզասրահը չլքելու ցանկությունը՝ տղամարդկանց կարծրատիպերի հետ:

Ըստ The French Tribune-ի, նախկինում համարվում էր, որ տղամարդկանց մոտ այդ շեղումները սեփական սեքսուալության ընկալման հետեւանք են: Սակայն նոր հետազոտություններում գիտնականները որպես տվյալ խանգարումների զարգացման հիմնական գործոն դիտարկում են սոցիալական ճնշումը եւ գենդերային դերերը: Դա ցույց է տվել հետազոտությունը, որի ընթացքում մասնակիցները պետք է իրենց գնահատեին տղամարդկանց վարվելաձեւի եւ մտածելակերպի ընդունված կարծրատիպերի համեմատությամբ:

Արդյունքում, նիրահել ցանկացող եւ նիհարությունը կատարելություն համարող տղամարդիկ նախընտրությունը տվել են ավանդական կանացի դերին: Իրենց հերթին, մարզասրահում խելագարության աստիճանի մարզվողներն ընտրել են հայթայթողի եւ նվաճողի դերը: