Դերասան, «Քաղաքում» սերիալում Նարեկի դերակատարմամբ հանդես եկող Հայկ Պետրոսյանի և կնոջ' Անիի հարսանիքի մասին ESem.am-ը պատմել է: Օրերս մեզ հայտնի է դարձել, որ երիտասարդ զույգի ընտանիքում համալրում է սպասվում:

Փոքրիկը, ում մասին ծնողները չեն ուզում շատ խոսել, լույս աշխարհ կգա փետրվարին: Հայկի խոսքերով' իրենք տղա են ունենալու, ինչի համար շատ ուրախ է:

Նշենք, որ արդեն վաճառքում է «Բարև ԵՍ եմ»-ի աստղագուշական հատուկ թողարկումը, որում տարվա «տիրակալներից» մեկն էլ Հայկն է: Հայկի և Անիի առաջնեկը կծնվի ամուսինների' Ձիու տարում, ինչի համար զույգը շատ ուրախ է: Իսկ թե ինչպես է ստացվել, որ նրանց նորաստեղծ ընտանիքում բոլորն այդ բարի կենդանու տարվա ծնունդ են, կարող ես պարզել մեր հատուկ թողարկումը կարդալուց հետո: Տեղեկացնենք, որ բացի հայտնի Ձիերի մասին անդրադարձերը, Աստղագուշակ հատուկ թողարկումը Ձեզ հնարավորություն կտա բացահայտելու, թե ինչ տարի է Ձեզ սպասվում 2014-ին:

Ուրախալի լուրը' Արևիկ Իսաջանյանի