47 ամյա ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, «System of a Down» խմբի հիմնադիր վոկալիստ Սերժ Թանկյանը շուտով հայր կդառնա:

 

«Ռոքը Հայաստանում» ֆեյսբուքյան էջը հրապարակել է նրա և կնոջ լուսանկարները, որտեղ երևում է երգչի կնոջ` Անժելայի հղիությունը :

 

Նշենք, որ 2005 թվականից քաղաքացիական ամուսնությամբ միասին ապրող զույգը միայն 2012 թվականի հունիսի 9-ին է օրինականացրել հարաբերությունները: