2013 թվականին ամուսնացած երգիչ Արմոն սպասում է իր առաջնեկին:) Փոքրիկի ծննդին մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել: ESem.am-ի հետ զրույցում Արմոն ասաց, որ բալիկը ծնվելու է Ֆրանսիայում, քանի որ կինն էլ Ֆրանսիայի քաղաքացի է, սակայն իրենք այնտեղ մշտական բնակություն հաստատելու մտադրություն չունեն:
Արմոյի խոսքով՝ առաջիկայում կմեկնի Ֆրանսիա, որտեղ այժմ գտնվում է Անին, իսկ մայիսին նրանք կվերադառնանա Հայաստան: Երգիչը չցանկացավ բացահայտել երեխայի սեռը: «Ես գիտեմ սեռը, բայց կարծում եմ՝ ամեն բան իր ժամանակն ունի: Մարդիկ այդ մասին կիմանան նրա ծննդից հետո»,- ասաց երգիչը:
Նա հայտնեց, որ երեխայի համար բոլոր գնումներն ինքն ու կինը միասին են արել. ամեն բան պատրաստ է, մնում է փոքրիկը ծնվի ու լրացնի իերնց ընտանիքը:) Զգացողությունների մասին խոսել ապագա հայրիկը դժվարացավ, քանի որ, ըստ նրա, դրանք անբացատրելի են:
ESem.am-ը շնորհավորում է զույգին ու թեթև ծննդաբերութթյուն մաղթում Անիին:)
Բարի լուրը՝ Մերի Պողոսյանի