Նոյեմբերի 9-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա Մավր Մկրտչյանի առաջին մենահամերգը: Ժողովրդական երգը ներկայացնող երգիչը բավականին համարձակ քայլ է կատարել. համերգի ընթացքում նա կատարելու է Կոմիտասի ստեղծագործություններից, ինչպես նաև' ծաղկաքաղ ժողովրդական երգի գանձարանից: Կենդանի նվագակցություն, սցենարային ոչ ստանդարտ մոտեցում, ձայնային, լուսային բարձրակարգ տեխնիկա՝ հնարավոր ամեն ինչ, որ հանդիսատեսը վայելի ժողովրդական երգի մասունքները: Մավր Մկրտչյանի մենահամերգի տեսագրությունը հաճելի նվեր կլինի սփյուռքի մեր հայրենակիցների համար: Իսկ օրեր անց կնկարահանվի երգչի երկրորդ տեսահոլովակը:


Մավր Մկրտչյանն աշխատում է նաև իր առաջին ձայնասկավառակի թողարկման վրա, որտեղ ներառված կլինեն բացառապես Կոմիտասի ստեղծագործությունները: Մենահամերգից հետո երգիչը մեկնելու է ՌԴ-ի քաղաքներ' համերգային շրջագայության: Այս ամենի մասին Mediamall.am-ի հետ զրույցում ասաց Մավր Մկրտչյանի PR մենեջեր Լուսինե Արշակյանը: