Ժողովրդական երգը անպարտ է ու անգերազանցելի, մանավանդ երբ հնչում է երիտասարդ, հզոր ձայնային տվյալներ ունեցող երգչի շուրթերից: Մենահամերգը սկսվեց Ներսես Շնորհալու «Առավոտ լուսո» ստեղծագործությամբ, այնուհետև հնչեցին Ջիվանի, Սայաթ- Նովա, Կոմիտաս:

 

Մաքուր ու զուլալ ձայն, հնարավորինս քիչ գործիքային երաժշտություն, համեմված պոեզիայի հատվածներով, այդ պատճառով էլ հանդիսատեսը համերգային ծրագրի կեսից արդեն ոտքի կանգնած ծափահարում էր, ապա հաջորդ երգի կատարման համար հանդարտվում ու շունչը պահած սպասում էր ունկնդրել:

 

Մարդիկ համերգասրահից դուրս էին գալիս տպավորությունները կիսվելով, հոգեպես հարստացած: Նրանք լսել ու վայելել էին այն երաժշտությունը, որը վաղուց չկար: Մենահամերգի տեսագրությունը հրաշալի նվեր կլինի նրանց համար ովքեր դահլիճում չէին: