Tert.am Life–ը շարունակում է ներկայացնել հայկական շոու բիզնեսի ամենաոճային կանանց ու տղամարդկանց` ըստ հակառակ սեռի գործընկերների։ Այս անգամ զրուցել ենք դերասան Բեն Ավետիսյանի հետ։ Վերջինս առանձնացրեց այն կանանց, որոնց հետ առօրյայում շփում ունի, քանի որ նրանց կերպարը տեսել է տարբեր առիթներով։

 

«Մարդը կարող է հագնել ոչ բրենդային հագուստներ, սակայն իր մեջ այնքան կիրք լինի, այնքան  կանացի լինի, որ դա իրեն սազի։ Կան մարդիկ, ովքեր հագնում են շատ թանկարժեք հագուստ, սակայն իրենց չի սազում և երբեք չես նկատի։ Շատ եմ կարևորում, որ աղջիկները հագնվեն իրենց գնացած տեղին, եղանակին, տրամադրությանը համապատասխան։ Օրինակ, քաղաքում զբոսնելիս բարձրակրունկներ հագնելը չեմ հասկանում։ Հայ աղջիկների զգալի մասը կարողանում է գեղեցիկ հագնվել։ Վերջերս ԱՄՆ–ում էի և հասկացա, որ ԱՄՆ–ում հաճախ նշանակություն չեն տալիս, թե ինչ են հագնում։ Օրինակ` ականատես եմ եղել` ինչպես են խալաթով եկել խանութ կոշիկ ընտրելու։ Դա մարազմատիկ է։ Հայ աղջիկների մեջ էլ կան օրինակներ, որոնք այնպես են հագնվում, որ ծիծաղ են առաջացնում, սակայն ճաշակով հագնվող աղջիկներն ավելի շատ են»,– նշեց նա։

 

Ահա և Բենի եռյակը.

 

Ադրիանա Գալստյան – Ինձ համար  ոճը գեղեցիկ է այնքանով, որ մարդը հագնում է այն, ինչ իրեն սազում է։ Կարող է մի քիչ բաց լինի, մի քիչ փակ, գունավոր կամ սև-սպիտակ։ Պետք է հագնել այն, ինչ համապատասխանում է քո կազմվածքին։ Ադրիանան կարողանում է գտնել ոսկե միջինը և հագնել այն, ինչ իրեն սազում է։

 

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։