«Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի Մասիս Հունանյանի առաջին տեսահոլովակի մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին: Մայիսի 14-ին երգչի համար կարևոր օր է. Երևանում կկայանա նրա առաջին մենահամերգը: Մասիսը շատ է կարևորում այս համերգը: «Որպես կայացած երգիչ Մասիս Հունանյան` սա իմ առաջին քայլն է դեպի մեծ բեմ»,- ESem.am-ին ասաց նա` հավելելով, որ այսուհետև իր խոսքը կունենա երգարվեստում:

 

 

 

 

Մենահամերգն ունի «Ժպտում եմ, որովհետև երգում եմ»  խորագիրը, որն ընտրելու համար առիթ է հանդիսացել Մասիսի ժպտերեսությունը. «Ես միշտ ժպտում եմ, և մարդիկ ինձ սիրում են դրա համար, այդ իսկ պատճառով էլ այս խորագիրն ենք ընտրել:)»: Երգչի փոխանցմամբ` մենահամերգին կներկայացնի ինչպես ժողովրդական, այնպես էլ էստրադային երգեր, վերջինը նորություն կլինի հանդիսատեսի համար, քանի որ մինչ այս Մասիսը ներկայացել է ժողովրդական կատարումներով: «Այս ժանրում առաջին անգամ են ներկայանում, հուսով եմ, հանդիսատեսին դուր կգա,- ասաց նա` նշելով, որ չի ցանկանում բացահայտել, թե ինչ երգացանկով է ներկայանալու համերգի ժամանակ: -Երգացանկը և բեմի դեկորացիաները,  բեմադրությունները փոխկապացված են լինելու, ես ուզում եմ դա անակնկալ մնա:) կարող եմ ասել, որ հաստատ երգելու եմ «Ծով ես, ծով ես» երգը, որը հանդիսատեսը շատ է սիրում և համերգների ժամանակ ինձ հավասար երգում է»:

 

Շարունակությունը` այստեղ: