Ժողովրդական ոճով երգեր կատարող Մասիս Հունանյանն առաջին մենահամերգը կունենա: «Ժպտում եմ, որովհետև երգում եմ...» խորագրով միջոցառումը տեղի կունենա մայիսի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգային ծրագրում կհնչեն սիրված ժողովրդական երգեր:

 

Համերգին մասնակցում են Ալլա Լևոնյանը, Արսեն Գրիգորյանը,

 

Հայաստանի պետկան ճարտարագիտական համալսարանի «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթը:

 

Մասիս Հունանյանը մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության կողմից կազմակերպված «Ժողովրդական երգիչ-4» նախագծին: