ESem.am-ն իր ընթերցողներին պատմել է, որ երգչուհի Սոնա Ռուբենյանն ու "The Beautified Project" խումբը շուտով նոր տեսայհոլովակ կներկայացնեն իրենց լսարանին: Սա Սոնայի միակ նորությունը չէ, առաջիկայում նա համերգներով մեկնելու է ԱՄՆ, սակայն մինչ այդ Սոնան երևանցիներին մենահամերգով ներկայանալու մեծ ցանկություն ունի:)

 

«Ուզում եմ կարճ ժամկետներում համերգ կազմակերպել և սեպտեմբերին  ներկայանալ հանդիսատեսին: Դա կլինի իմ առաջին մենահամերգը,- ասաց երգչուհին ու հավելեց, որ խոսքն ակումբային համերգի մասին չէ,- Դեռ չգիտեմ՝ որ դահլիճում կլինի, սակայն ուզում եմ համերգասրահներից մեկում ելույթ ունենալ»:

 

 

Սոնայից հետաքրքրվեցինք՝ արդյոք կհացնի այս կարճ ժամկետներում մենահամերգ կազմակերպել: «Եթե լավ երաժիշտներ լինեն, իսկ ես արդեն գիտեմ, թե ովքեր են նվագելու, անպայման  կհասցնենք: Ինձ համար կարևորը հնչողություն է»,- ասաց երգչուհին: Նրա խոսքով՝ այս փուլում մենահամերգով ներկայանալու պահանջ ունի, քանի որ ամեն օր ուզում է երգել. «Կարծում եմ` հասունացել է մենահամերգ ունենալու պահը: Երկար ժամանակ ծրագրում էի մենահամերգ ունենալ, սակայն ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում, կարծում եմ՝ հիմա ճիշտ ժամանակն է»:

 

 

Ինչ վերաբերում է ամառային  հանգստին՝ Սոնան նշեց, որ այս տարի չի հասցրել հանգստանալ: «Մարդկանց թվում է, թե Յուրմալայում հանգստացել ենք, բայց իրականում գրաֆիկը շատ խիտ էր և հանգստանալու ժամանակ չկար: Օգոստոսի վերջին ընտանիքիս հետ մի քանի օրով կգնամ Արցախ, որովհետև էնտեղի բնությունն ու հանգիստը ոչնչով չես կարող փոխարինել: Ոչ միայն ֆիզիկապես ես հանգստանում, այլև հոգեպես»,- ասաց երգչուհին, ով նախորդ տարի էլ է Արցախում հանգստացել ու անմոռանալի տպավորություններ ունի:)


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը