Ladynews.am-ի հյուրասրահում է ժողովրդական երգիչ Մավր Մկրտչյանը:

-Ե՞րբ ես կատարել երաժշտական առաջին քայլերդ, ո՞վ բացահայտեց քո ունակությունները:

-Հայրս… Լինելով երաժիշտ, նա առաջինը տեսավ ինձ մոտ այդ ձգտումներն ու ընդունակությունները: 6-7 տարեկան հասակից հայրս սկսեց զբաղվել ինձանով՝ սովորեցնելով երգել: Ես երգերն իրենից էի լսում և սովորում: Ընթացքում տեսնելով առաջընթաց՝ ծնողներիս նախաձեռնությամբ Ջավախքից եկա Երևան' սովորելու: Ծնունդով Ջավախքից եմ, ծնվել և մեծացել եմ Ջավախքի գյուղերից մեկում: Քանի որ այնտեղ չկային պայմաններ պրոֆեսիոնալ կերպով երգով զբաղվելու համար, այդ պատճառով հայրս ինձ ուղարկեց սովորելու Երևան, երբ ընդամենը 10 տարեկան էի:

-Փաստորեն կարելի է ասել՝ երաժշտական շնորքը նաև հայրիկիցդ է անցել:

-Միանշանա՛կ:

-Նշեցիր, որ 6-7 տարեկանից երգել ես, կա՞ մի երգ, որն ամենաշատն էիր սիրում և երգում այն ժամանակ:

-Երևի այն ժամանակ ավելի շատ էի երգում աշուղական երգեր, քան հիմա…Կային մի քանի երգեր, որոնք ամեն օր պարտադիր պետք է երգեի, բայց կոնկրետ մեկը չեմ կարող հիշել:

600x580

-Իսկ ինչպե՞ս հասկացար, որ քոնը միայն ժողովրդական երգն է:

-Ես չեմ համարում՝ իմը միայն ժողովրդականն է, չնայած ժողովրդականն Իմն է: Այժմ փորձում եմ և հետագայում էլ փորձելու եմ տարբեր ժանրերում, բայց դա անցում չի լինելու ժողովրդականից այլ ժանրեր. գլխավորն ինձ համար միշտ մնալու է ժողովրդականը: Յուրաքանչյուր մարդ, երբ ծնվում է, ունի իր առաքելությունն ու իր ասելիքը, իմ ասելիքը՝ երգն է, իսկ երգը միայն ժողովրդականը չէ:

-Երևի թե յուրաքանչյուր բնագավառ ունի իր բարդությունները, երգարվեստը ևս, իսկ ի՞նչ բարդությունների հանդիպեցիր, որոնց մասին չէիր էլ պատկերացնում:

-Ամենամեծ բարդությունը երգարվեստում կոմերցիայի և արվեստի բախումն է. երկուսն էլ անհրաժեշտ են, բայց շատերի դեպքում կոմերցիան դառնում առավել առաջնային, քան արվեստը: Պետք է կարողանաս պահել հավասարակշռությունը, որպեսզի գնալով կոմերցիայի հետևից՝ չկորցնես արվեստը:

-Ինչո՞ւ է կարևոր կոմերցիան, ֆինանսական կայությո՞ւն է ապահովում:

-Ֆինանսական կայունությունից բացի, այն անհրաժեշտ է հասարակության ավելի լայն զանգվածների ներգրավվելու համար:

600x580

-Իսկ դու կարողանո՞ւմ ես պահել հավասարակշռություն:

-Ունեմ և՛ գաղափարական, և՛ կոմերցիոն ուղղվածություն, այս պահին ինձ համար կարևոր է գաղափարականը:

-Երգարվեստի հետ կապված քո ամենախենթ երազանքը…

-Ճիշտն ասած երբեք չեմ սիրել ապրել երազանքներով, իմ առջև նպատակներ եմ դրել և հասել նպատակիս: Այնուամենայնիվ, ինձ համար երազանքի նման ինչ-որ բան է մեր իրական մշակույթը ներկայացնել ոչ միայն հայ հանդիսատեսին, այլ նաև համաշխարհային: Ես հենց այնպես չեմ ասում. փորձում եմ ճանապարհներ գտնել և անընդհատ մտածում եմ այդ մասին:

-Տասը տարեկանից ապրել ես ծնողներիցդ հեռու, համոզված եմ՝ շատ դժվարությունների ես հանդիպել, ի՞նչն է քեզ առաջ մղել, ուժ տվել:

-Ճիշտ նշեցիք, բարդություններ շատ-շատ են եղել, բայց կար հստակ նպատակ, ցանկություն, վստահություն՝ նաև ծնողներիս կողմից, որ ես կկարողանամ հաղթահարել, հենց դա էլ ինձ ուժ է տվել:

 

Շարունակությունը` այստեղ: