Պրոֆեսիոնալ պարող, մոդել նաև դերասան Մովսես Երեմյանին փողոցում հաճախ ճանաչում են որպես Սաշ: ”Գեներալի աղջիկը” սերիալի նկարահանումներից հետո հաճախ են նրան դիմում այդ անունով, կամ պարզապես մատով ցույց են տալիս և ասում “Կինոյի տղեն”:
Մովսես Երեմյանը սակայն նեղվում է ճանաչված լինելուց: Այդ մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում:
“Ես հույս ունեմ մինչև մյուս դերս կինոյում, մարդիկ կհասցնեն մոռանալ գեներալի եղբոր տղու կերպարը, որը սկզբում շատ բացասական կերպով էր ընդունվում: Հետո սիրվեց ու զարմանալի կերպով հատկապես մի քիչ տարեց կանանց կողմից”,-ժպտալով պատմեց Մովսեսը:
Մովսես Երեմյանը տեղեկացրեց, որ վերջերս փոքրիկ դերակատարում է ունեցել ռուսական ֆլմում և լուրջ հրավեր է ակնկալում:
Պրոֆեսիոնալ պարող Մովսես Երեմյանը ափսոսում է սակայն, որ հեռացել է պարարվեստից.
“Ես 12 տարի ապրել եմ պարելով, շատ եմ սիրում մանավանդ եվրոպական և սպորտային պարերը: Ես պարի շնորհիվ շրջագայել եմ աշխարհում: Իմ համար պարը դա սիրո լեզուն է: Պարը միակ միջոցն է խոսելուց հետո, որի միջոցով մարդիկ կարողանու են արտահայտել իրենց զգացմունքները”,-բացահայտեց Մովսես Երեմյանը: