Արքայադուստր Դիանան ամեն առավոտ, արթնանալուց անմիջապես հետո, ֆիզիկական վարժություններ էր կատարում: Նա շուրջ մեկ ժամ վազում էր, այնուհետև, ժամը 8-ին այցելում մարզասրահ:
Ասում են' նա սկսել էր անգամ գիշերները հյուրասենյակում ֆիզիկական վարժություններ կատարել: Արքայադուստր Դիանան ամեն առավոտ պարտադիր ըմպում էր մեկ բաժակ սուրճ, քանի որ կարծում էր, որ այն թարմացնում և ուժ է հաղորդում:
Նրա ամենասիրած հյութը՝ վարունգի, գազարի, խնձորի հյութերի խառնուրդն էր: Նա գիտեր, որ այս խառնուրդի միջոցով օրգանիզմից դուրս են գալիս բոլոր թույները:
Դիանան սովորաբար դեմքը օճառով էր լվանում, այնուհետև սրբում էր վարդի ջրի լոսյոնով, քանի որ նրա մաշկը շատ նուրբ էր:
Դիանային դուր էին գալիս «Guerlain»-ի կրեմները: Իսկ մարմնի լոսյոններից նախընտրում էր «Johnson & Johnson»-ը և «Vaseline»: Արքայադուստրը սիրում էր նաև շաբաթական երեք անգամ արևայրուք ընդունել:
Նրան դուր էին գալիս տնային միջոցներով պատրաստված դիմակները: Որպեսզի մաշկն ավելի փափուկ լինի, դիմահարդարումը մաքրելուց հետո նա դեմքին քսում էր ավոկադոյի, ձվի սպիտակուցի, լիմոնի հյութի խառնուրդ և թողնում 40 րոպե: Այնուհետև, լվանում սառը, հետո տաք ջրով:
Դիանան նախընտրում էր դիմահարդարման հանգիստ տոներ: Նրա սնգույրի (ռումյանա) գույնը բաց վարդագույն էր, իսկ շրթներկը' բաց վարդագույն- շագանակագույն, վրայից ՝ փայլ:
Սիրում էր աչքերը ընդգծել կապույտ կամ սև մատիտով: Նախընտրում էր «Kenzo» և «Penhaligon» օծանելիքները:
Չնայած Դիանան շատ էր սիրում թարմ մրգեր և բանջարեղեն, այդուհանդերձ նա անտարբեր չէր «McDonald's»-ի համբուրգերների նկատմամբ: