Օրերս «Անդերգրաունդ» փաբում տեղի ունեցավ Արեգ Ազատյանի «ԹՌՉՈՂ ԱՖՐԻԿԱՑԻՆ» վեպի («Տիգրան Մեծ» հրատ. 504 էջ) շնորհանդես-վաճառքը։
Ինչպես և ակնկալվում էր, միջոցառումն անցավ գունավոր և ուրախ միջավայրում։ Ներկաների թվում հիվնականում երիտասարդ արվեստագետներ էին՝ Արեգի գրչընկերները, դերասաններ, երաժիշտներ, նկարիչներ և այլն։
Միջոցառման բացման խոսքն ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողասյանը, ով նշեց, որ Արեգը, չնայած իր երիտասարդ տարիքին, թերևս, ամենահարուստ կենսագրություն ունեցող ժամանակակից արձակագիրն է։
Արեգն իր խոսքում նշեց, որ գրքի վրա աշխատել է մոտ 3 տարի, ևս 5 տարի է պահանջվել այն հրատարակելու համար։
Նշենք, որ Արեգ Ազատյանը մի շարք պետական և միջազգային մրցանակների դափնեկիր է («ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ», «Ռուբեն Սևակի անվան գրական մրցանակ», Terre d'Armenie միջազգային փառատոնի' «Տարվա լավագույն հայազգի գրող» մրցանակ և այլն)։
Նա նաև ՀՀ Գրողների միության անդամ է, 4 գրքի և մի շարք ֆիլմերի հեղինակ։
Լուսանկարները Նառա Վարդանյանի