Այն մասին, որ փոքրիկ Անգելինան մեր բոլորի օգնության կարիքն ունի esyes.am-ն արդեն տեղեկացրել է:
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը, սեպտեմբերի 9-ին, ժամը 19:00-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կազմակերպում է «ԱՆՀՆԱՐԸ ԻՐԱԿԱՆ Է» խորագրով բարեգործական համերգ: Համերգից ստացված ամբողջ հասույթը կուղղվի 5-ամյա Անգելինայի բուժման ծախսերը հոգալուն: Փոքրիկն ունի գլխուղեղի կիստա, որի հետևանքով առաջացել է ձախակողմյան վերին վերջույթի թուլություն և զուգամիտվող շլություն, ինչի արդյունքում կորցնում է տեսողությունը։ Անգելինային անհրաժեշտ է շտապ վիրահատություն Սանկտ Պետերբուրգում, ինչն արժե 20.000 ԱՄՆ դոլլար:
Համերգին մասնակցելու են հայտնի երգիչ-երգիչուհիներ' Հասմիկ Կարապետյանը, Արմինկան, Դեր Հովան, Սյուզի Շահբազյանը, Նարեկ Բավեյանը, Անահիտ Սահակյանը, Լուսինե Աղաբեկյանը և այլք, համերգի հանդիսավարն Արտակ Վարդանյանն է:
Հարգելի´ ընկերներ, ներկա գտնվելով համերգին, ձեր ներդրումը կունենաք փոքրիկի առողջացման գործում, իսկ հայկական շոու բիզնեսի լավագույն երգիչներն ու երգչուհիները կենդանի կատարումներով կապահովեն բարձր տրամադրություն ու դրական լիցքեր:
ԵԿԵ´Ք ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ՓՈՔՐԻԿ ԱՆԳԵԼԻՆԱՅԻՆ ԱՆՀՆԱՐԸ ԻՐԱԿԱՆ ԴԱՐՁՆԵԼ:
Նրանք, ովքեր չեն կարող մասնակցել համերգին, բայց ցանկանում են օգնել փոքրիկ Անգելինային, կարող են իրենց փոխանցումները անել հետևյալ հաշվեհամարներին' 006-049472-001 HSBC դրամային հաշիվ, ստացող - Էդուարդ Գասպարյան 2051 0526 4555 7001 INECOBANK ARCA հաշիվ, ստացող - Էդուարդ Գասպարյան 1570015852470101 (Ameriabank USD հաշիվ, ստացող՝ Գոհար Գասպարյան) 1570015852470146 (Ameriabank EUR հաշիվ, ստացող՝ Գոհար Գասպարյան) 1570015852470158 (Ameriabank RUB հաշիվ, ստացող՝ Գոհար Գասպարյան): Տոմսերի արժեքն է' 1000, 2000, 3000, 4000, 5000 դրամ:
Տոմսերը ձեռք բերելու համար զանգահարել' 093373238 /Խաչիկ/ , 098798980 /Դիանա/, 055502544 /Վիկա/: esyes.am-ի անձնակազմը առողջություն է մաղթում Անգելինային: