Երգչուհի Սյուզի Մելիքյանն այսօր ամուսնանում է: 25-ամյա Սյուզիի ընտրյալը 26-ամյա Գարիկն է, ով մասնագիտությամբ տնտեսագետ է, զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով: Օրերս Սյուզի Մելիքյանը մեր խմբագրությունում էր: Երգչուհին եկել էր պատմելու առաջիկա հարսանիքի մասին:

Արդեն մեկ տարի է, ինչ նրանք ընկերություն են անում, իսկ ապրիլի 20-ին նշանվել են: Դրանից առաջ Գարիկը մոտ երկու տարի հետևել է Սյուզիին:

 

«Սիրելիս շատ վաղուց գաղտնի հետևել է ինձ, այնպես, որ չեմ նկատել: Իմ մասին ամեն ինչ իմացել է' ուր եմ գնում, ինչ եմ անում, ում հետ եմ շփվում: Չգիտես ինչու, մոտ մեկ-երկու տարի հետևել է: Երևի ցանկացել է հեռվից լավ ճանաչել:) Մի անգամ պատահաբար նույն ինքնաթիռով մեկնել ենք արտերկիր: Ինքն ինձ տեսել է, ես իրեն էլի չեմ նկատել: Մի միջոցառման ժամանակ մեզ ծանոթացրեցին, ինչից հետո երկար ժամանակ միմյանց գրում էինք համացանցով: Այդ ժամանակ ես չէի ուզում, որ որևէ մեկը մոտենար ինձ ու չէի պատկերացնում, որ հնարավոր է' ցանկանամ ամուսնանալ: Երգին էի տրվել, ինձ մոտ ամեն ինչ գործնական էր: Երկար ժամանակ դուրս չէի գալիս նրա հետ. հեռախոսով էինք շփվում: Մի անգամ դրսում պատահաբար տեսանք իրար, սուրճի հրավիրեց, չհամաձայնեցի… Էլի խոսեցինք հեռախոսով, հետո նոր համաձայնեցի:)»,- պատմեց Սյուզին և հավելեց, որ սիրելին իրեն հոգեպես հասցրել է այն հոգեվիճակին, որ ամուսնանալու ցանկություն ունենա:

 

Զույգն այսօր միմյանց հավերժ սիրելու երդում կտա, ինչից հետո մոտ հինգ հարյուր հյուրերի հետ խնջույքը կշարունակվի երևանյան ռեստորաններից մեկում:
Գարիկի և Սյուզիի հարսանիքի ազաբը զույգի մտերիմ ընկերներից մեկն է, հարսնաքույրը' Սյուզիի կրտսեր քույրը, իսկ խաչեղբայրը' քավորը' արքեկիսկոպոս Նավասարդ Կճոյանը, ով զույգի ընտանիքների մտերիմ բարեկամն է:
Սյուզիի հավաստմամբ' ցանկացել է հարսանիքի ժամանակ զերծ մնալ ավելորդ ճոխություններից: Սրահի, տարոսիկների և հարսանեկան աքսեսուարների ընտրությունն արել է բաց վարդագույն և բաց կապույտ գույների համադրությամբ, իսկ ծաղկային դեկորացիաները հիմնականում սպիտակ են:

Նախապատրաստական աշխատանքների մեծ մասով Գարիկն ու Սյուզին են զբաղվել: Երգչուհու փոխանցմամբ' ամեն ինչ իր սրտով է եղել. «Գարիկն ասում էր' թող ամեն ինչ քո սրտով լինի: Աղջկական բաներն ինձ էր վստահել:)»:
Ամուսնությունից հետո նորապսակներն ապրելու են առանձին բնակարանում: Թե ինչու՞ են նրանք առանձին ապրելու, սիրո պատմության և հարսանիքի այլ մանրամասները կարող եք կարդալ մեր նոյեմբերյան համարում:
ESem.am-ը շնորհավորում է զույգին և երջանկություն մաղթում:)

 

Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը